Հյուրասենյակը տան այն հատվածն է, որտեղ դուք անցկացնում եք ձեր հանգստի մեծ մասը: Այն արտացոլում է ձեր ճաշակն ու սովորությունները, բացահայտում է ձեր ապրելակերպի որոշ մանրամասներ, այդ իսկ պատճառով հյուրասենյակի ինտերիերը շատ անհատական է։ Սակայն որքան էլ անհատական լինի, գաղտնիք չէ, որ ժամանակի հետ հյուրասենյակի կահավորման նոր գաղափարներ են հայտնվում և նկատվում են նորաձևության ընդհանուր միտումներ:
Հյուրասենյակի ինտերիերի առանձնահատկությունները 2022թ․
Ընդհանուր առմամբ, 2022 թվականի նորաձև հյուրասենյակի ինտերիերը հիմնված է հետևյալ չափանիշների վրա՝
- ֆունկցիոնալ տարածքների ներդաշնակ համադրություն ընդհանուր տարածության հետ․
- Բարձրորակ և բնական նյութերի օգտագործում․
- Հանգիստ երանգների, պաստելային գունապնակի և վառ շեշտադրումների համադրություն։
2022 թվականին ինտերիերի դիզայնի ամենահայտնի գունային լուծումները խորը և խլացված երանգներն են, որոնք հնարավորինս մոտ են բնականին` կապույտ, կանաչ, շագանակագույն, մոխրագույն և բեժ:
Հյուրասենյակի կահույքի առանձնահատկությունները 2022թ․
Հյուրասենյակի նորաձև ինտերիերում այժմ ընդգծված անկյուններով ուղղանկյուն կահույքը փոխարինվում է հարթ, կոր գծերով՝ կլոր աթոռներ և սեղաններ, գնդաձև լամպեր, կիսալուսնաձև բազմոցներ։
2022 թվականին հյուրասենյակի ինտերիերի կահույքի ընտրության հիմնական կանոնն է՝ որքան քիչ, այնքան լավ։ Կարևոր է ոչ թե կահույքի տարբեր կտորներով հյուրասենյակի յուրաքանչյուր սանիտիմետրը լցնելը, այլ ընդհակառակը՝ տարածքն ազատելը այն ամենից, ինչն ավելորդ է։ Մոդուլային բազմոցներ, հատակից մինչև առաստաղ բարձրացող դարակաշարեր և բազկաթոռների տեսականի․ ահա 2022 թվականի հյուրասենյակի դիզայնի ամենաթեժ միտումները: Մոդուլային բազմոցները հաստատ դեռ երկար կմնան թրենդի մեջ:
Մոդուլային կահույքի առավելությունները։
- Մոդուլային կահույքն առանձին առարկա չէ, այլ մի ամբողջ համակարգ, որը ներառում է աթոռակներ, պուֆեր, բազմոցներ, գզրոցներ, դարակներ և այլն։
- Բոլոր տարրերն ընտրվում են անհատականորեն. դուք ընտրում եք միայն այն տարրերը, որոնք ձեզ անհրաժեշտ են ու այնքան, որքան անհրաժեշտ է:
- Արդյունքը՝ յուրահատուկ, շարժական և էրգոնոմիկ արտադրանք, որը ճիշտ տեղավորվում է սենյակի չափսերի մեջ և համապատասխանում է սեփականատերերի ապրելակերպին:
Հյուրասենյակի կահույքի ամենակարևոր մոդուլը՝ բազկաթոռ: Բազկաթոռները կարող են լինել բոլորովին տարբեր նյութերից պատրաստված և ունենալ տարբեր ձևեր՝ տարբերվելով թե՛ միմյանցից, թե՛ բազմոցից։ Իհարկե, նման ազատ կոմպոզիցիան պահանջում է որոշակի դիտարկում, և ավելի դժվար է համատեղել անհամատեղելին, քան նույն խմբի առարկաները։
Եվ վերջում չմոռանանք աքսեսուարների մասին՝ 2022թ․ հյուրասենյակի կահավորման մաս են կազմում արվեստի գործերը՝ մոմակալ կամ ձեռագործ կերամիկա, հայտնի նկարչի նկար, փոքրիկ քանդակ, վինտաժային տեքստիլ: